Ի՞նչը կարող է նմուշ լինել քրեական դատավարությունում

Նմուշ կարող են լինել`

1) արյունը, սերմնահեղուկը, մազը, եղունգների կտրվածքները, մաշկի մանրադիտակային քերվածքները.
2) թուքը, քրտինքը և այլ արտաթորանքներ.
3) մաշկի գծանախշերի դրոշմը, ատամների և վերջավորությունների կաղապարները.
4) ձեռագիրը, ստորագրությունը, մարդու հմտությունն արտահայտող այլ նյութեր.
5) ձայնագրվածքը.
6) պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի փորձնական նմուշները.
7) զենքը, պարկուճը, գնդակը, փամփուշտը.
8) այլ նյութեր և առարկաներ:

Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կամ նրա առողջությանը և մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող միջոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել