Այրվել է անասնակեր

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ հունիսի 7-ին, ժամը 11։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։03-ին, մարվել՝ 13։45-ին։ Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել