Պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։

Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել