Ապաստան ստանալու մասին դիմումի մերժման բողոքարկումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հայցի վերաբերյալ մերժողական որոշումը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում անձը պետք է դիմի վարչական դատարան` բողոքարկելով միգրացիոն պետական ծառայության որոշումը: Եթե այդ ժամկետում անձը չի դիմել դատարան, ապա Միգրացիոն պետական ծառայության կայացրած որոշումը կդառնա վերջնական: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն հարգելի պատճառներով բաց թողնվելու դեպքում, և եթե անձը միջնորդություն է ներկայացրել դատարանին` նշված ժամկետը հարգելի ճանաչելու խնդրանքով:

Բողոքարկման ժամկետը կարող է համարվել հարգելի, եթե դա տեղի է ունեձցել անձից անկախ պատճառներով:

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառները վերանալուց հետո 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան որոշման մասին տեղեկանալու օրվանից սկսած 3ամսվա ընթացքում, անձը կարող է բողոք ներկայացնել դատարան:

Եթե այդ ընթացքում անձը բողոք չի ներկայացնում, ապա Միգրացիոն պետական ծառայության որոշումը մնում է անփոփոխ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել