Ռազմական տեխնիկայի և զորքի անխափան, անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան լիազորող նորմեր․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

Հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական դրության պայմաններում ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և սպասարկման աշխատանքների կանոնակարգման և ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ․

«Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակներում, հատկապես ռազմական դրության պայմաններում ռազմական տեխնիկայի և զորքի անխափան, անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա կմշակվեն ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և երթևեկության կազմակերպման իրավակարգավորումներ, որոնք կներառեն, պաշտպանական նշանակություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման, դրանց անվտանգության ապահովման, ռազմական դրության պայմաններում երևեկության առաջնահերթությունների, սահմանափակումերի կարգավորման, խաղաղ պայմաններում պաշտպանական նշանակություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքների համալիր մեխանիզներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել