Ուրբաթ կարևոր գործառույթ ունեմ իրականացնելու․ ամենակարևորներից է դա

«Դիմում եմ Փաստաբանական պալատին և փաստաբաններին․ պիտի հասնենք նրան, որ այդ ոստիկանները դատվեն, ուրիշ ձև չկա։ Մենք սենց թաքցնելով-մաքցնելով չպիտի գնանք։ Այդ բոլորի պատկերները պիտի դուրս գան, պետք է դատվեն իրենք։

Վաղը Վարդենիս ենք գնալու։ Ժամը 14։00-ին «Տուֆի քարի» մոտ ենք լինելու և գնալու ենք Վարդենիս։ Սոթքում 18։00-ին հանրահավաք ունենք, ուզում ենք Սոթքում լինի, որովհետև ուղղակի սահմանի, այսպես ասած, ակնառու վայրը այդտեղ է։

Սյունիք գնալու խնդիրը մենք դեռ ժամանակի առումով պիտի լուծենք, որովհետև ուրբաթ առավոտյան կամ ուրբաթ առավոտվա ժամերին այստեղ շատ կարևոր գործառույթ ունեմ իրականացնելու անձնապես։ Շատ-շատ կարևոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ երևի ամենակարևորներից մեկն է։ Այնպես չի, որ մյուսները կարևոր չեն, բայց սա անհրաժեշտություն»,- այսօր՝ հունիսի 4-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին հայտնեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել