Էդվարդ Հոսիկյանը Հայաստանում թոշակ չի ստանում․ «Ասել են՝ խառն ենք, դեռ սպասի»

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Էդվարդ Հոսիկյանը Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց, որ վարձակալական հիմունքներով ապրում է Էջմիածնում, տան վարձը 200․000 դրամ է։ Աշխատանք չունի, ասել են՝ սպասիր։

Ինչպես բռնի տեղահանվածներից շատերը, նա էլ իրավական խնդիրների առաջ է կանգնած։ Արցախում թոշակ էր ստանում, հիմա Հայաստանում չեն տալիս։

«Ասել են՝ դեռ սպասի, հետո, է՜, հետո, ե՞րբ։ Ասում ա՝ խառն ենք, հետո»,-ասում է մեր զրուցակիցը։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել