Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի` 100.000- 300.000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Որպես կանոն, նախաքննության տվյալները ենթակա են հրապարակման միայն վարույթը իրականացնող մարմնի թույլտվությամբ:
Օրենքի նման պահանջը հետապնդում է գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակ:
Գործով ձեռք բերված ապացույցները շահագրգռված անձանց հայտնի դառնալու դեպքում, նրանք կարող են խոչընդոտներ ստեղծել օբյեկտիվ ճշմարտության բացահայտման համար ինչպես նախաքննության /հետաքննության/, այնպես էլ դատաքննության ընթացքում:
Հանցագործության առարկան է համարվում նախաքննության կամ հետաքննության ընթացքում ձեռք բերված և արձանագրված ամեն մի փաստական տվյալ, որի համաձայն հրապարակվում է նախազգուշացված անձի կողմից:
Սուբյեկտիվ կողմից հանցագործությունը կարող է դրսևորվել միայն ուղղակի դիտավորությամբ: