Պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին, պատերազմը դուք կտեսնեք որն է․ Բագրատ Սրբազան

«Մենք բոլոր ոլորտներում ասելու ենք, հստակ, մենք գնալու ենք, թիրախավորած, բոլորի հետևից։ Մեր հարցերով, պատասխանի ակնկալիքով, ով չարեց, կստանա այն, ինչ բոլորն են ստանալու։ Պատերազմ են հայտարարել սեփական ժողովրդին, պատերազմը դուք կտեսնեք որն է»,-այս մասին Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա ընդգծեց, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ իրենց կարող են վախեցնել։

«Ասել եմ, մենակ էլ մնամ, մենակ եմ մնալու, կարևոր չի, մեզ ոչ ոք չի կարող ոչ վախեցնել, ոչ էլ որևէ մի բան անել։ Մենք էդ վախերը վաղուց տեսել, անցել ենք։ Անհոգ եղեք։ Այս աբողջ գործողությունների նպատակն այդ է, որ ցանկանում են տղաներին վախեցնել։ Սատանան այդքան ահասարսուռ չի, որքան թվում է, ինքն էլ գիտի դա և ուրիշ ելք չունի, բացի հանձնվելը։ Շատ պարզ ասում եմ՝ մեր օրակարգը մնում է հաշտության օրակարգ, թշնամության և ատելության հեռացումը մեր կյանքից։ Այս շարժումը դրա մեջ է, մենք բռնություն չենք գործադրելու, բայց թույլ էլ չենք տալու, որ նկատմամբ դա կիրառվի»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել