«Խաղաղությունը հարաբերական հասկացողություն է, եթե Ադրբեջանը այսօր հայտարարի, որ ամեն ինչ լավ է ընթանում, արդյո՞ք դա երաշխիք է, որ վաղը չէ մյուս օրը կարող է կարծիքը չփոխել, երաշխիք չկա այդպիսի բաների։ Խաղաղության երաշխիքը կախված է այս երկրի ունակությունից՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը։ Կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ, և եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա բոլորովին այլ կերպ կլիներ, չի կարող եվրոպայի խորհուրդը կամ եվրոպական միությունը իր նշած ստանդարտներից ցած իջնել կամ վեր բարձրանալ։ Ես ասել եմ՝ անմտություն է առանց միջնորդների վարել բանակցություններ»,-ասաց Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը։
Համաձայն դատավճռի՝ նրանք արդարացվեցին առաջադրված մեղադրանքում։ Վերջիններիս խափանման միջոցները վերացվեց, քաղհայցը՝ մերժվեց։