Ընտրվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը
Մայիսի 30-ին տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ընտրությունները։
Թեկնածուներ Արգամ Հովսեփյանն ու Գևորգ Մարգարյանը ներկայացրեցին բյուրոյի զարգացման իրենց ծրագրերը։ Արգամ Հովսեփյանը ներկայացնելով իր տեսլականը՝ նշեց, որ կարևորելով դատաիրավական համակարգի և գիտական բնագավառի վերջին զարգացումներն ու միտումները, պետք է համահունչ կերպով շարունակաբար զարգացնեն իրենց կարողությունները՝ ժամանակի պահանջներին համապատասխան։
Իր ելույթում Հովսեփյանն ընդգծեց, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում կնքվել են տասնյակի ավելի պայմանագրեր եվրոպական երկրների և փորձագիտական կազմակերպությունների հետ՝ կյանքի կոչելով նաև դրանցում առկա դրույթները։
Հաջորդ թեկնածուն՝ Գևորգ Մարգարյանն իր ելույթում ընդգծեց դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ կարևորությունը, որը մեծ հնարավորություն է տալիս այդ կառույցներից իրազեկվել, տեղեկանալ նոր ձեռքբերումների մասին, դրանք ներդնել այստեղ։
Բյուրոյի տնօրենին ընտրությունը կատարվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից, որի կազմում են Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության, Արդարադատության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները:
Ըստ քվեարկության արդյունքների՝ խորհրդի հինգ անդամներից երկուսը քվեարկեցին թեկնածուներից Գևորգ Մարգարյանի օգտին, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը ստացավ երեք ձայն՝ ընտրվելով «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն։
Մանրամասները՝ տեսանյութում։