Որոշել են վրեժ լուծել, իրենց կարճ խելքով․ Բագրատ Սրբազան

Շատ հաստատուն, շատ նպատակադրված մենք առաջ ենք գնում։ Այս մասին Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դաժան ներվերի պայքար՝ այսպես կարելի է ասել։ Մարդիկ հանձնվելու տրամադրության մեջ, չեն ուզում հանձնվել։ Ուրեմն, երեկ և առաջին օրը ես ելույթ եմ ունեցել այն ամբիոնից, որը տեղադրված էր այլ մարդու համար, բեմով, ամբիոնով և այլ բաներով։ Նույնը առավոտյան։ 9։30 պետք է տեղի ունենար պետական արարողակարգ և դա չեն կարող ասել, որ չկա նման բան, որովհետև պատգամավորներն այսօր հրապարակել են այն հրավերը, որ ժամը 8։30 հրավիրված են Սարդարապատ։ 6 տարվա մեջ առաջին անգամ դուք կոնկրետ հաղթանակ եք արձանագրել՝ թույլ չտալով, որ նա մուտք գործի։ Դուք ասացիք՝ ոչ, մուտք չես գործելու, առանց այդ «ոչ»-ը ասելու։ Այ սա է ամենագեղեցիկը, ոչ ոք ո՛չ արգելափակել է, ո՛չ դեմերես է ընլե, ոչ մի բան, ուղղակի այնտեղ ենք եղել, մարդիկ վախեցել են։ Վախ բռնող կա, բան կա։ Ես էլ խնդրել եմ Վեհափառին իմ գործունեությունը դադարեցնել, ուղղակի իրավասություն չունեմ էկզորսիզմ (մարդու միջից դևերի, չար ոգիների և այլ գերբնական արարածների վանումը) անել, հետևաբար, գոնե ուրիշ տեղ կարելի է գնալ։

Այդպես։ Որոշեցին չգալ, հետո գալ, բայց մինչ գալը ինչ տեղի ունեցավ․ երևի հայց պետականության պատմության մեջ առաջին անգամ փորձ արվեց արգելափակելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, այն հուշահամալիր, այն վայրը, որը մեր ժողովրդին պարգևել է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, ի դեմս Գևորգ 5-րդ Հայրապետի։ Սա նշանակում է, որ մենք ապրում ենք մի այնպիսի իրականության մեջ, որը մենք բոլորս ցանկանում ենք, որ վատ երազ լինի։

Իրենք պետք է գային առավոտ 9։30, չեն կարողացել։ Վեհափառն էլ ճշտել էր, պատարագից հետո պետք է գար։ Փաստորեն որոշել են վրեժ լուծել, իրենց կարճ խելքով»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել