Զենք վերցրու, արի՛ կողքս կանգնի, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Ջերմուկից․ ԳՇ պետը՝ լրագրողին

Կիրանցի հատվածում ծառայությունն իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Ճշտող հարցին՝ այն հատվածները, որոնք անցել են Ադրբեջանին ունեցե՞լ ենք որևէ հենակետ, նա պատասխանեց․ «Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր օպերացիոն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ զինված ուժերի խնդիրների իրականացման համար։ Սահմանապահ զորքերը որտեղ իրականացնում են ծառայություն դա ևս պատասխանատվության գոտի է, որտեղ մենք պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միայն սահմանապահներն են մնալու, սահմանին նա նշեց․ «Այո, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններով զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարելուն»։

Հարցին էլ՝ ասում էիք, թե հող չենք հանձնում, հիմա Տավուշի շրջանից տարածքներ տվեցիք, ԳՇ պետը պատասխանեց․

«Հող հանձնել, հող հանձնել, հող հանձնել․․․ նման հարցադրում ինձ մի կատարեք»։

Ճշտող հարցին՝ Տավուշի մարզից այդ տարածքները, որ տվեցինք, դա հանձնե՞լ էր, թե՞ ոչ, նշեց, թե քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չի լուծում, ինքը լուծում է զինվորական հարցեր, իսկ այդ հարցը քաղաքացիական հարց է։

Հարցին էլ՝ նա հայտարարություն է արել, որ Ջերմուկից զորքերը դուրս են գալու, ինչու՞ դուրս չեն եկել, պատասխանեց․ «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք միասին, ու կգնան»։

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը չգնա, զորքերը դուրս չե՞ն գալու, ԳՇ պետն արձագանքեց․ «Դու ինձ մի հրահրի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել