«Արան դու ես, ա’յ տղա, հանգիստ տեղդ նստի», «Քանի միլիոն ռուբլի են ղրգել, քանի միլիոնն եք կերել»

«Պարգևատրումների սահմանումը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կա։ Մեր իրականության մեջ ձեր իշխանության օրոք իմացանք, որ պարգևատրումների դարձել են գաղտնի կատեգորիա, և ոչ թե օրենքով է, այլ՝ վարչապետի գաղտնի որոշմամբ։

Հիմա ես ուզում եմ այդ գաղտնի որոշումից հասկանալ՝ նախ ինչի՞ եք խախտում օրենքը և օրենքով սահմանված սահմանաչափը կրկնակի գերազանցում եք ոստիկանության մասով՝ առանձին ծառայությունների, և մի քանի կոնկրետ հարցեր․ քանի՞ տոկոսն է ֆոնդի, որ տրվում է կոնկրետ ոստիկանության պարգևատրում։

Ոստիկանության քողի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա, որքա՞ն է դրա պարգևավճարը, և դուք դա վճարում եք ՀՀ դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով։

Մյուսը՝ խաղաղ ցուցարարի աչքը օրը ցերեկով հանող, սիգարետը բերանին կանգնած ոստիկանի պարգևատրման չափը։

Հաջորդը՝ պատգամավորի վրա «շակալի պես հարձակվող» և մարմնական ծանր վնասվածք տվող ոստիկանի քողի տակ թաքնվածի պարգևատրման չափը»,- այսօր՝ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստում՝ 2023-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Հարցը հնչեցնելու ընթացքում միջամտեց Վահագն Ալեքսանյանը՝ «Քանի՞ միլիոն ռուբլի են ղրգել, քանի միլիոնն եք կերել» հարցով։

Դրանից հետո ԱԺ-ում ընդդիմադիրների և իշխանության ներկայացուցիչների միջև վիճաբանություն սկսվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել