Բաց մրցույթ` դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ` դատախազների թեկնածություններիցուցակը համալրելու նպատակով:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետիբարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան էձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումըՀայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
1) դիմում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որոկավորման հանձնաժողովին
2) անձը հաստատող փաստաթուղթ. (նաև պատճենը)
3) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ. (նաևպատճենը)
4) կադրերի հաշվառման անձնական թերթիկ
5) ինքնակենսագրություն
6) աշխատանքային գրքույկ (նաև պատճենը)7) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգովպարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստողփաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է) (նաև պատճենը)
8) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների ևհիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ /կցվում է/
9) բնութագիր:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. դեկտեմբերի 20-ը ներառյալ:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. հունվար ամսին ՀՀ գլխավոր դատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5/:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ՀՀ գլխավորդատախազության շենքում /ք.Երևան, Վ.Սարգսյան 5, հեռախոս 511-538/ :

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել