ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 28-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի մեքենան Արմավիրի մարզի Տարոնիկ-Ակնալիճ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ուղևորներից 52-ամյա Ալեքսան Գեղամյանը տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: