Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» միջոցառման անցկացմանը

Լրագրողի հարցին, թե իրենց քաղաքական թիմը պարբերաբար հայտարարություններ է անում, որ Հայաստանում աղետի ֆոնին պետք չէ երաժշտություն միացնել, փողոցներ փակել, բայց իր տիկնոջ մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խրախճանք է կազմակերպվում, ինչպես է դրան նա վերաբերում, վարչապետը պատասխանեց․

«Այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44–օրյա և, ընդհանրապես, պատերազմում զոհված զինվորների ծնողները։ Այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ` 5-6 ամիս առաջ։ Որքան գիտեմ` այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելու, սփոփելու, նրանց կողքին լինելու, օգնել, որ սևը նրանց կյանքում չլինի գերիշխող»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել