«Այս պահի դրությամբ ջրի մակարդակը մոտ 105 սմ-ով իջել է»․ ՓԾ տնօրենը կատարված աշխատանքներից մանրամասներ է ներկայացնում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին կա 429 տարհանված բնակիչ, որոնցից 2-ը հղի կին է, բայց բնակիչների մեծամասնությունը գտնվում է իրենց հարազատների հետ, հրաժարվել են իրենց կողմից տրված աջակցությունից։

«Իրականացնում ենք ջրահեռացման աշխատանքներ, եթե նկատել եք, Սանահին բնակավայրի հետ կապված ճոպանային ճանապարհ ենք ստեղծել, որի միջոցով, եթե անհրաժեշտություն լինի, բնակչությանը կտարհանվի։ Երեկ մատակարարել ենք սննդով ամբողջությամբ, անհրաժեշտության դեպքում այսօր էլ ճոպանների միջոցով սնունդը կապահովենք»,-ասաց Ցուցուլյանը։

Նա նշեց, որ կան մեկուսացված բնակավայրեր Ալավերդու տարածաշրջանում, որոնց հետ կապված ձեռնարկվում են միոցառումներ, ՓԾ տրանսպորտային միջոցներով ամեն ինչ կտեղափոխվի նշված բնակավայրեր․ «Նախօրոք չես կարող կանխատեսել, որ ջրի մակարդակն ինչ աստիճանի կարող է բարձրանալ, եթե մենք իմանայինք, որ ջրի մակարդակը բարձրանալու է և այսքան վնաս է հասցնելու, բնականաբար նախօրոք տարհանում կանեինք, և նաև ազդարարում կանեինք բնակչությանը»։

Նրա խոսքով՝ ՓԾ 2 մեքենա այս պահին սնունդ է բարձում, որ տեղափոխվի նշված բնակավայրեր։ ՏԿԵՆ աշխատակիցների կողմից վերականգնողական աշխատանքներն իրականացվում են․ «Քաղաքացիները տղափոխվել են դպրոցի մարզադահլիճ, որտեղից իրենք տեղափոխվել են իրեն հարազատների տներ, պետությունը հյուրանոցներում է նաև տեղավորել։ Այս պահի դրությամբ ջրի մակարդակը մոտ 105 սմ-ով իջել է։ Նոր հեղեղումների վտանգ այս պահին չենք կարող կանխատեսել»,-ասաց նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել