«Այստեղ մի փոքր կսպասենք, դեռ տեղեկություններ ենք ուզում ստանալ, քիչ առաջ նշեցին, որ 226 հոգի բերման են ենթարկվել տարբեր տեղերից, և, միևնույն ժամանակ, հիմա բոլոր տվյալները, որ գան՝ կխոսենք։ Այստեղ հավաքվելու նպատակը միայն և միայն տեղեկատվությունը փոխանցելն է, մի քիչ էլ այստեղ շունչ կքաշենք, հետո կշարունակենք մեր անելիքները։
Սիսիանում նաև «գազ են փչել» տղաների դեմքերին, գազ են կիրառել ոստիկանները։ Արդեն ձեր աչքի առջև տեսնում եք մնացածը, խնդիր չկա, շարունակելու ենք, միայն պիտի ամեն մարդ իր պատասխանատվությունը ստանձնի, չլինի, որ որևէ տեղ, որևէ կերպով խոսում եք, հետո պարզվի, որ այնտեղ բաց ա մնացել, շատ կարևոր ա այս մեր հավաքվելը, բայց միևնույն ժամանակ՝ գործողությունները կատարելն էլ ավելի կարևոր է»,- այսօր հավաքվածներին հայտնեց Բագրատ Սրբազանը։