Հայտնի է 2014 թվականի շաբաթ աշխատելու օրերը

2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը Կառավարության որոշմամբ համապատասխանաբար կտեղափոխվեն 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը: Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Ըստ Կառավարության հիմնավորման` «Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել