Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 07:00-ից մինչև 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Բացի այդ, մայիսի 21-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Հաղթանակի 8 փողոցի ջրամատակարարումը:

Մայիսի 21-ին ժամը 10:20-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի Ոկֆ Բանավան թաղամասի ջրամատակարարումը:

Մայիսի 21-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել