Ի՞նչ կարգով դատավորը բացում դատական նիստը

Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը և քննության ենթակա գործը: Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մասնակիցների և դատավարությունում այլ անձանց՝ նիստին ներկա գտնվելու մասին, չներկայացած անձանց պատշաճ կարգով ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին:

Նիստը նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների և այլ անձանց ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:Այնուհետև դատական նիստի նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչև դատաքննության սկիզբը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել