Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը: Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վերադասության կարգով գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո տասն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:
Վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջ դատարանին կարելի է ներկայացնել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: Սակայն պետք է հիշել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված վարչական տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է: