Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելու համար

Մարդու մարմնի մասը կամ հյուսվածքները վերցնելու կամ փոխպատվաստման՝ օրենքով նախատեսված պայմաններն ու կարգը խախտելը, որնանզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել մարմնի մասեր կամ հյուսվածքներ տվողի կամ ընդունողի առողջությանը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի` 300.000-500.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարիժ ամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել