«Մեր պաշտոնաթող սպայական կազմն էր՝ գեներալներ, սպաներ տարբեր աստիճանի։ Ես մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»,- այսօր զինվորականների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա անդրադարձավ իրեն գործակալ անվանելու մասին հայտարարություններին ․«Պետք է իրենց դատի տալ, որ անգործությամբ են զբաղված և այն մարդկանց, որոնք մեզ մեղադրել են՝ երբեք պատասխանատվության չկանչեցին։ Ես հենց հիմա պաշտոնապես ասում եմ, գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, Դատախազությունից լսում են։ Եթե չեք պարզել՝ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկել՝ զրպարտության համար։ Դե հիմա ասում եմ հստակ, խնդրում եմ տարածեք։ Ես ուրիշ միջոց չունեմ ասելու, եթե իրենք ուզեն հանդիպել՝ շատ սիրով, թող գան, հանդիպեն, եթե չեն ուզում՝ այս ճանապարհով ասում եմ»։