Ես կոնկրետ առաջարկ ունեմ․ Արսեն Գրիգորյան

«Ես առաջարկ ունեմ, Սրբազա՛ն հայր։ Բնական է, որ ովքեր հավաքվել են այստեղ, և կան նաև շատերը՝ մշակութային գործիչներ, արվեստագետներ, որոնք չեն կարողացել ներկա լինել, նաև երկրից դուրս լինելու պատճառով և իրենք իրենց ձայնն են արտահայտում։ Ես կոնկրետ առաջարկ ունեմ, մենք ունենք ընդհանրական բողոք՝ այս ամեն ինչի հետ կապված, Սրբազանը ամեն ինչի մասին արդեն խոսեց, ես չեմ ոզում անդրադառնալ, և կա հստակ բողոք այսօրվա հետ կապված։

Դուք տեսե՞լ եք տեսանյութերը, թե ինչպես են մեր քույրերը, մեր մայրերը, լացում Կիրանցում։ Հիմա ես առաջարկում եմ բոլորով միասին, ովքեր այստեղ հիմա հավաքվել են, կոնկրետ ելնենք գնանք Հանրապետության հրապարակ, լրատվամիջոցները թող գան ամեն մեկս թող իր բողոքը ներկայացնի, մենք դեմ ենք և չենք ուզում, որ մեր ժողովուրդը այդ վիճակում հայտնվի ինչ-որ հիմա Կիրանցում է»,- այսօր Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ընթացքում հայտնեց երգիչ Արսեն Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել