Կարելի՞ է վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը

Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան Ֆինասական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: Իրավասու է համարվում հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարանը:

Ֆինասական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը իրավասու դատարան կարող է ներկայացվել որոշումը պարտադիր դառնալու մասին ծանուցումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Կենտրոնական բանկը և Գրասենյակն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են այն Կազմակերպությունների ցանկը, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագրեր չեն կնքել:

Իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝
1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.
3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել