Շարունակություն է լինելու, որը փոխելու է մեր ամբողջ գոյության իրավունքի առկայությունը այս երկրի վրա․ Բագրատ Սրբազանը հանդիպում է Կուսակցությունների ներկայացուցիչների հետ

«Անընդհատ մտահոգություններ են հայտնել, որ այս պայքարը տեղայնացված այստեղ կմեռնի։ Մենք ուղղակիորեն ասել ենք, որ ժամանակը իր թելադրանքներն ունի և ժամանակը կբերի, կհասցնի։ Մենք գիտենք՝ մեր թիրախը որտեղ է և լուծումներն ինչպես են, կամ՝ որտեղ են։ Հետևաբար այս շարժումն ամբողջությամբ եկել հասել է իր տրամաբանական մթնոլորտին և միջավայրին։

Վերստին հաստատում եմ, որ լուծումը այստեղ է և լուծումը նաև իր հոգևոր-բարոյական եզրաշերտով խիստ քաղաքական է, ինչքան էլ, որ մենք այդ բառը հեռացնենք մեզանից։ Երկրորդը մենք հռչակել ենք՝ ասելով, որ սա չակնկալիքների պայքար է, մարդիկ չեն հասկանում, հասկանում են, հազար մեկնաբանությամբ գալիս են, բացատրություններ են պահանջում։ Ես հստակ ասել եմ՝ նյութական որևէ ակնկալիք որևէ մեկը այս շարժման մեջ՝ կլինի կազմակերպություն, թե՝ անձ, եթե ներգրավված է, չի կարող ունենալ։

Լուծումները կբերեն, ինչ-որ հանգրվանի կհասցնեն, բայց մեր մեկնարկային ըմբռնումները դրա մասին չպետք է լինեն։ Այսօր ուղղակի գտնվում ենք գոյաբանական խնդիրների առջև և ոչ միայն ապագայի իմաստով, այլ ներկայում, հենց հիմա սահմանագծին, դա չի վերաբերելու և չի սահմանափակվելու միայն այդ մի փոքրիկ տարածքով։ Դա և՛ ինքնին անընդունելի է, և շարունակություն է լինելու, որը փոխելու է մեր ամբողջ գոյության իրավունքի առկայությունը այս երկրի վրա։ Ես չեմ չափազանցնում»,-այսօր՝ մայիսի 18-ին, Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել