«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը»․ Վահագն Մելիքյան

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը․ Հայաստանի արտաքին քաղաքական նշանակետը՝ այն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցություններն են՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով։ Նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը՝ Հայաստանի նոր իշխանությունը՝ ի դեմս նոր բանակցողի պետք է սթափ գնահատական տա առկա իրավիճակին և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից։

Միաժամանակ՝ փաստառու լինելով միջազգային և փաստաթղթավորված բոլոր պարտավորություններին և առաջնորդվելով Հայաստանի անվտանգության առաջնահերթություններով՝ ներգրավվելու է կառուցողական և փոխշահավետ բանակցություններում։ Հաջորդը՝ իրականացնել արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը կամ որևէ այլ հականերով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով, բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը ու դիրքավորումները՝ աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում»,- ակցիայի ընթացքում ասաց Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը։

Նա հավելեց, որ օրվա վարչախումբը զուրկ է Հայաստանին անհրաժեշտ խոհեմության, համարձակության և ռացիոնալության որակներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել