18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Մոսկվայի Տվերի դատարան բողոք է ներկայացրել ընդդեմ քննիչի, ով իր պաշտպանյալին դատարան է բերել խալաթով։ Այս մասին հայտնում է «Ժամանակ» օրաթերթը:
«Մեղադրյալին կնոջ խալաթով և ծովափնյա ոտնամաններով դատարան տանելը, իմ կարծիքով, խախտում է կալանավորներին պահելու մասին օրենքը», – ասել է նա՝ պարզաբանելով, որ ձարությունյանը խնդրել է քննիչին կապ հաստատել իր ազգականների հետ, որպեսզի նրանք իր համար հագուստ բերեն, բայց դա չի արվել։ «Ստացվում է, որ քննիչը ոչնչի համար պատասխանատու չէ՞։ Եթե մերկ ձերբակալեր, ուրեմն մերկ կբերեր և կհանձներ բանտին։ Մենք խնդրում ենք դատարանին քննիչի գործողություններն ապօրինի ճանաչել», – ասել է փաստաբանը։
Մարգարյանը հույս ունի, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի պատմությանը, քանի որ դատախազոթյանն ու քննչական մարմիններին ներկայացված բողոքները ոչ մի արդյունք չեն տվել։ «Ժամանակ» օրաթերթը թեմայի վերաբերյալ զրուցել է Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ:
Իսկ թե ինչ մանրամասներ են ներկայացրել Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները, կարդացեք թերթի այսօրվա համարում