Քրեական գործի քննությունը դատարանում

Համապատասխան ապացույցները հետազոտելուց հետո նախագահող կողմերին հայտնում է, որ դատարանն անցում է կատարում վիճաբանությունների փուլ, իսկ դատարանը` դատավճիռ կայացնելիս, իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ: Պաշտպանության և մեղադրանքի կողմերին հարցնում է, թե նրանք միջնորդում են արդյոք լրացնել դատաքննությունը` ինչպիսի ապացույցների հետազոտմամբ և գործի կոնկրետ որ հանգամանքները բացահայտելու համար:

Եթե հարուցվում է դատաքննությունը լրացնելու մասին միջնորդություն, դատարանն այն լուծում է` ղեկավարվելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն ապահովելու պահանջով: Միջնորդությունը բավարարվելու դեպքում դատաքննությունը շարունակվում է: Այն դեպքում, երբ դատաքննությունը շարունակվելու մասին միջնորդություն չի հարուցվում կամ դատարանը պատճառաբանված մերժում է միջնորդությունը, նախագահողը դատաքննությունը հայտարարում է ավարտված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել