Որո՞նք են հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

Նշենք, որ հաշվապահական հաշվառումը վարվում է`

ա) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.
բ) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան.
գ) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով նրա վերակազմակերպումը կամ լուծարումը:
Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

Բոլոր տնտեսական գործառնությունների արդյունքները պետք է հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն ժամանակին այնպես, որ դրանք արտացոլվեն այն ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններում, որին վերաբերում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել