Ավտոբուսներ են բախվել․ կա տուժած

Մայիսի 2-ին  ժամը 19:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում  բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ու թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները։

Այս մասին լուրը Iravaban.net-ին հյատնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Վթարի հետևանքով 1 անձ հոսպիտալացվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել