Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023–ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում խոշտանգումների, մարմինների անդամախեղումների, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման դեպքեր են եղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԱԺ–ում ՄԻՊ 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացման ընթացքում:

ՄԻՊ–ը նշեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանման հենց սկզբից մեկնել է գրանցման կենտրոններ՝ Սյունիք, Վայք: ՄԻՊ աշխատակազմի կողմից 350–ից ավելի անձանց հետ հարցազրույցների արդյունքում ՄԻՊ–ը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույցում:

«Այնտեղ այդ թվում ներկայացված են եղել խոշտանգումների, մարմինների անդամախեղումների, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման դեպքեր, նկատի ունեմ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում, նաև դրանից առաջ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու իրավունքների հետ կապված տարատեսակ խնդիրներ»,–ասաց Մանասյանը:

Նա դրա հետ կապված ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ առաջին անգամ Հայաստանի ՄԻՊ–ի նման զեկույցը ցիտվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի ներկայացրած դիտարկումներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել