Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից Աշխատանքի օրվա առթիվ հայտնում են․ «Շնորհավո՜ր Աշխատանքի օրը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է»։

Նշենք, որ Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, ոչ աշխատանքային: Այն նշվում է աշխարհի 142 երկրում:

Աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1-ն օրացույցում նշված է կարմիրով: Պատմության մեջ մայիսի 1-ը մտել է 1884թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:

Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել