Ավտոմեքենա է այրվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 30-ին՝ ժամը 16։36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝ ավտոտեխսպասարկման կետում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 17:00-ին: Սյունյաց 1/6 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել