Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է, որ 7 ձերբակալվածները ազատ են արձակվել, 1 հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործով անցնող մյուս անձինք ազատ են արձակվել։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել, 7 հոգի ձերբակալվել էր։

Հիշեցնենք, որ 2024թ․ ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել