Նոյեմբերի 14-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա աղջիկ` հայտարարելով, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գետազատ գյուղի ճանապարհին աղջկան վրաերթի է է ենթարկել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Իրավաբան.net