«Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացված է, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործը վերաբացված է, նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ ասաց, որ «Հոկտեմբերի 27»-ի մասով փոխվել է նախաքննական մարմինը։
«Այս պահին դեռ նոր տվյալ չկա ասելու»,- նշեց Վարդապետյանը։