Ի՞նչ կարգով է բռնագանձում տարածվում ամուսինների գույքի նկատմամբ

Ամուսիններից մեկի պարտավորություններով բռնագանձում կարող է տարածվել միայն այդ ամուսնու գույքի նկատմամբ։

Այդուհանդերձ օրենքը հնարավորություն է տալիս տվյալ ամուսնու(պարտապանի) գույքն անբավարար լինելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարել ամուսինների ընդհանուր սեփականության մեջ պարտապան ամուսնու հասանելիք բաժնն առանձնացնել` դրա նկատմամբ բռնագանձում տարածելու համար:

Ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր պարտավորություններով։ Եթե դատավճռով հաստատվել է, որ ամուսինների ընդհանուր գույքը ձեռք է բերվել կամ ավելացել է ամուսիններից մեկի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների հաշվին, ապա բռնագանձումը կարող է տարածվել համապատասխանաբար ամուսինների ընդհանուր համատեղ գույքի կամ դրա մի մասի վրա:

Իրենց երեխաների պատճառած վնասի համար ամուսինների պատասխանատվությունը որոշվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ դեպքում բռնագանձում է տարածվում ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել