Ի՞նչ է լինում, եթե անձը հանցագործություն կատարելուց կամովին հրաժարվում է

Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում: Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա, պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:

Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի կատարած գործողությունները չեն հանգեցրել կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները պատիժ նշանակելիս կարող են հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել