Ալիմենտը չի կարող հաշվակցվել այլ հակընդդեմ պահանջներով։ Ալիմենտի վճարված գումարները չեն կարող հետ պահանջվել, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ՝
ա) վերացվել է ալիմենտ ստացողի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա ալիմենտ բռնագանձելումասին դատարանի վճիռը.
բ) ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունն անվավեր է ճանաչվել այն ալիմենտ ստացողի կողմից խաբեության, սպառնալիքի կամ բռնության ազդեցության տակկնքված լինելու հետևանքով.
գ) դատարանի վճռով հաստատվել է դատարանի վճիռը, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը կեղծելու փաստը, որոնց հիմանվրա վճարվել է ալիմենտը։
Եթե նշված գործողությունները կատարել է երեխայի կամ ալիմենտ ստացող չափահաս անգործունակ անձի ներկայացուցիչը, ապա ալիմենտի բռնագանձում չի կատարվում,իսկ վճարված ալիմենտի գումարները բռնագանձվում են մեղավոր ներկայացուցչից՝ ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով։