Որո՞նք են հետաքննության մարմինները Հայաստանում

Հայաստանում հետաքննության մարմիններն են`

1. ոստիկանությունը.
2. զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաևայն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
3. ռազմական ոստիկանությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով.
4. Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով.
5. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.
6.հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով.
7.մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով.
8.ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով.
9. քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
10. օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել