Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին

Բաքուն գոհ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքից. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Արդեն ավելի քան երկու տարի մենք աշխատում ենք Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակում, որը մենք ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում, 2022-ի փետրվարին և որը մեր հարաբերությունների պրոգրեսիվ զարգացումը կանխորոշող գլխավոր քաղաքական փաստաթուղթն է… Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են: Մենք ուրախ ենք՝ ինչպես են դրանք լուծվում: Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման և ավելի լայն աշխարհագրության տեսանկյունից»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունից շատ բան է կախված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել