Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը

2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը։

Վրաստանի «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան ապահովագրություն։

Jnews-ը կապ է հաստատել Վրաստանի պարեկային ոստիկանության հետ, որտեղից հաստատել են լուրը․ հունիսի 1-ից բժշկական ապահովագրությունը պարտադիր է դառնալու բոլոր նրանց համար, ովքեր զբոսաշրջության նպատակով մուտք են գործում Վրաստան։

Ապահովագրություն չունեցողը կտուգանվի 300 լարիով (մոտ 45 հազար դրամ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել