«Մենք ակնկալում ենք, որ արդեն կարճ ժամանակահատվածում նախագահ Պուտինին և վարչապետ Փաշինյանին հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկելու այս և, ըստ անհրաժեշտության, այլ հրատապ հարցեր»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Տավուշից ՌԴ սահմանապահների հենակետները դուրս բերելու հայտարարությունը։
Նա նշել է նաև, որ տարածաշրջանային հարցերը կլինեն Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների թեմաներից մեկը։ Նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև ամրապնդվում են կառուցողական-դաշնակցային հարաբերությունները։
Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին հարցին՝ Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չի եղել: