Քննիչը միջնորդել է երկարաձգել Վալոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը դիմել է դատարան, որպեսզի դատարանը երկարաձգի ազատամարտիկ Վալոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:

Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Ըստ նրա՝ դատարանը կբավարարի քննիչի ներկայացրած միջնորդությունը. «Հաշվի առնելով այս գործի հանդեպ ցուցաբերված մոտեցումը և զարգացումները՝ կարծում եմ, որ ներկայացված միջնորդությունը կբավարարվի»:

Նշենք, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը: Միջնորդությունը բավարելու դեպքում ևս երկու ամսով կերկարաձգվի այն:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու մեջ, ավելի ուշ նաևխարդախության փորձ կատարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել