«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վենդանտ Պատելը արձագանքել է լրագրողի հարցին՝ մեկնաբանելով ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից․ «Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել համաձայնեցված եռակողմ համաձայնագրին, որը վերջ դրեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և ռուսական զորքեր տեղակայեց այդ տարածաշրջանում։

Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտա, որ ռուս զինվորականները նպաստում են Հարավային Կովկասն ավելի խաղաղ և կայուն դարձնելուն, և անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները մեծապես վկայում են դրա մասին։

Սա ևս մեկ վառ օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ», – նշել է Պատելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել