Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը․ Ermenihaber.am

Թուրքական ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Իրականում» ծրագրի շրջանակներում հաղորդավար Քուրշադ Օղուզն անդրադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կուլիսային խոսակցություններին:

Նա ասել է, որ առաջիկայում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է լքել կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Օղուզը նշել է, որ իշխող կուսակցության ներսում մեծ անհանգստություն է տիրում, ինչպես նաև խոսվում է մոտ ժամանակներս կառավարության կազմում սպասվող մեծ փոփոխությունների մասին:

Հաղորդավարը, անդրադառնալով տարածվող մեկ այլ կուլիսային խոսակցության, հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե Էրդողանն ինչ է պատրաստվում անել:

«Այս պահին կուսակցության ներսում բոլորը լարված են, նախագահ Էրդողանն իր անելիքների վերաբերյալ ոչ մեկի հետ չի խոսում: Զրուցում է միայն ընտանիքի մի քանի անդամի հետ:

Օրինակ Ռամազանի (սուրբ ամիս իսլամում) ժամանակ Էրդողանը սկսել էր օրուջը (ընթրիքին նախորդող աղոթք), ապա կիսատ թողել ու կրկին վերադարձել իր սենյակ»,- պատմել է հաղոդրավարը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել