Ի՞նչ բովանդակություն պետք է ունենա հանցանք կատարած անձին հանձնելու մասին խնդրանքը

Փոխադարձության կարգով իրավական օգնության շրջանակներում անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած խնդրանքը պետք է պարունակի՝

1) խնդրանքի հասցեատիրոջ՝ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազության, քննչական կամ հետաքննության մարմնի անվանումը.
2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքի բնագիր տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցագործություն.
3) անձի անունը, հայրանունը և ազգանունը, որի հանձնումը հայցվում է, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) և հնարավորության դեպքում` նրա մասին այլ տվյալներ.
4) նշում հանցագործությամբ պատճառված վնասի չափի և խնդրանքն ուղարկելու պահի դրությամբ դրա հատուցման մասին։

Հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինի անձի կալանավորման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության տարածքում դատավճիռն ի կատար ածելու կամ պատժի չկրած մասը կրելու համար հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինեն օտարերկրյա պետության իրավասու դատարանի կայացրած դատավճռի հաստատված պատճենը՝ այն օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և օտարերկրյա պետության քրեական օրենքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է։ Եթե դատապարտյալն արդեն իսկ կրել է պատժի մի մասը, ապա հաղորդվում են նաև դրա մասին տվյալները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել